Բադասյանը մասնակցել է հայ-վրացական սահմանի՝ «Նինոծմինդա» արդիականացված մաքսակետի բացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Մասնակցել եմ հայ-վրացական սահմանի՝ «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը:

Հայաստանի և Վրաստանի միջև կառուցողական գործընկերությունը ներառում է միջպետական կապերի բազմաթիվ կարևոր ուղղություններ, այդ թվում՝ մաքսային ոլորտում բարձր մակարդակի համագործակցությունը:

Այս համատեքստում, մեծապես կարևորում եմ հայ-վրացական սահմանին գործող մաքսային անցակետերի արդիականացմանն ուղղված քայլերը՝ որպես մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության շղթայի բարելավման ու դյուրացման, ինչպես նաև տարանցիկ կարողությունների զարգացման կարևոր գրավական, մասնավորապես, Հայաստանը Սև ծովին կապող ճանապարհին։

Կարևորում եմ երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք նորաբաց անցակետի լիարժեք գործարկման ճանապարհին»:

--00—ԼՄ