Բելառուսական կողմը հետաքրքրված է «Ծաղկաձոր» մարզաբազայով. Սերգեյ Կովալչուկը՝ Քերոբյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

 

տգ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանում ակտիվորեն զարգանում է լեռնադահուկային զբոսաշրջությունը՝ այս համատեքստում ներկայացնելով «Մայլեռ մաունթայն ռեզորթ» լեռնադահուկային համալիրի կառուցման ներդրումային խոշոր ծրագիրը: Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում մեկ այլ լեռնադահուկային հանգստավայր հանդիսացող Ջերմուկ քաղաքին։

Սերգեյ Կովալչուկը նշել է, որ Բելառուսում ինտենսիվ զարգանում է զբոսաշրջությունը, հատկապես ագրո և էկոտուրիզմը։ Նա նաև տեղեկացրել է, որ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի «Ծաղկաձոր» մարզաբազայով։

Կողմերը պայմանավորվել են ավելի հանգամանորեն ուսումնասիրել զբոսաշրջության ոլորտում երկու երկրների ներուժը։

Քննարկվել են նաև բժշկական և կրթական զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

--00—ԻԴ