ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը Արարատ Միրզոյանին ներկայացրել է «Միրզոև»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

7af6378b-ae2f-4a1d-9681-fd7ce931124c.jpg

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն իր պաշտոնական կայքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին: ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին անդրադարձում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ազգանունը գրված է Միրզոև:
 
«Հոկտեմբերի 4-ին պետքարտուղար Բլինկենը եռակողմ զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոևի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում նա խրախուսել է վստահության ձևավորումը և հետագա առաջընթացը նրանց բանակցություններում», - ասվում է նյութում:

--00—ԶՀ