Քարակերտի 42-ամյա բնակչի «Օպել»-ից ատրճանակ ու թմրամիջոց են գտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին էին տեղափոխել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում բնակվող 42-ամյա մի տղամարդու։

Տարածքային քննչական մարմնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հոկտեմբերի 4-ին «Օպելը» զննվեց։ Հայտնաբերվեցին ատրճանակի նմանվող առարկա և մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ Դրանք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են։ 

--00—ԼՄ