Խաղաղության պայմանագիրը չստորագրողը Ադրբեջանն է լինելու, վերջինս իր առավելապաշտության գագաթնակետին է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News  

Տ

Էրդողանը երեկ բարձրաձայնեց ու ասաց, որ «1 ժամ կհանդիպենք, թե 10 ժամ, միևնույն է՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը գլխավոր նախապայմանն է և վերջ։ Այս մասին 24News-ին ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի և հիմնադրամի «Անվտանգություն» ոլորտի ղեկավար, ՀՀ 4-րդ նախագահի նախկին խորհրդական Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Էրդողան բանակցություններին։ 

Հոկտեմբերի 6-ին Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հանդիպմանը հաջորդած ասուլիսին Էրդողանն ասել էր, որ Թուրքիան որևէ նախապայման չի առաջադրում հարաբերությունների կարգավորման համար։ «Մենք ուղղակի ասացինք, որ հենց ձեր և Ադրբեջանի միջև հարաբերությունները հասնեն զարգացման որոշակի մակարդակի, և դուք խաղաղության պայմանգիր կնքեք Ադրբեջանի հետ, մեզ հետ որևէ խնդիրն չի լինի։ Եթե դռները պետք է բացվեն, կբացենք մեր դռները՝ օդային, ցամաքային և երկաթուղային ճանապարհները», - հայտարարել էր Թուրքիայի նախագահը։

Քաղաքագետ Թևան Պողոսյանի խոսքերով՝ Էրդողանն արդեն իսկ իր այս հայտարարությամբ նախապայման է առաջ քաշել։ 

Բացի այդ, Պրահայում նաև հանդիպել էին Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Վերջիննես նույնպես ներկա էին եղել հանդիպմանը։ Երեկ Ալիևը հայտարարել էր, որ «եթե հայկական կողմը կամք ունենա, ապա խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև այս տարվա վերջ․ Ժամանակը գնում է»։

Առավոտյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժը հրաձգայինն զենքերով կրակել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կուտական բնակավայրի դիրքերի ուղղությամբ։

«Ջենեսիս Արմենիա»-ի «Անվտանգություն» ոլորտի ղեկավար Թևան Պողոսյանի խոսքերով՝ Ադրբեջանի հետ բանակցություններին մեծագույն արձագանքն ունեցավ հենց Հայաստանի անունից բանակցողը՝ Նիկոլ Փաշինյանը, երբ իր թվիթում գրեց, որ, ցավոք սրտի, ինքն ինչքան էլ գնաց զիջումների, ինչեր արեց, ինչեր չընդունեց և բարձրաձայնեց, Ալիևը մերժողական վերաբերմունք ցուցաբերեց ճանապարհների բացմանը։ 

«Երեկ էլ եմ ասել, առաջ էլ եմ ասել, հիմա էլ․ Ադրբեջանն է լինելու է այն կողմը, որը խաղաղության պայմանագիրը չի ստորագրելու։ Մինչև այդ կյանքն ի՞նչ է ցույց տվել, որ ինքն իր ցանկություններով առավելապաշտության գագաթնակետին է։ Պարտված ժամանակ էին այդպես իրենց պահում, պատկերացնո՞ւմ եք՝ հաղթած ժամանակ ինչ են անելու։ 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Փաշինյանի հարցազրույցները որ լսեք, հենց ինքն ասում էր՝ «ինչին մենք համաձայնվում էինք, հաջորդ օրն Ադրբեջանը դրանից մի քիչ ավելին էր ուզում»։ Ու այդպես էլ լինելու է», - ընդգծեց քաղաքագետը։

«Իշխանություններին թվում էր, թե դիվանագիտական խելոք խաղ են խաղում՝ ասելով, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ալիևն այդ խոսքերը լսեց, ասեց, որ «Ես հեսա կմեկնաբանեմ, որ Հայաստանի գործող իշխանություններն այլևս Արցախի մասին չեն մտածում։ Վերջ, ինձ սա բավարար է։ Բայց հիմա, Հայաստանի Հանրապետությո՛ւն, պե՛տք ա էս էլ տաս, էս էլ տաս, էս էլ տաս»։ Ոնց ասել եմ, էդպես էլ լենելու է։ Պարտված իշխանությունը բերելու է նոր պարտությունների», - եզրափակեց Թևան Պողոսյանը։ 

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ