Բախվել են VAZ 21099-ն ու ցեմենտ տեղափոխող Scania-ն․ VAZ 21099-ի վարորդը ծայրահեղ ծանր վճակում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

8282431adbefa3ce6dd62119ad184950 (1).jpg

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են VAZ 21099 մակնիշի ավտոմեքենան և Scania մակնիշի ցեմենտ տեղափոխող բեռնատարը, գրում է shamshyan.com-ը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով VAZ 21099-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ավանի հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Scania-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածով փորձել է հատել փողոցը, վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար, ինչն էլ դարձել  վթարի պատճառ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

--00—ԶՀ

Տեսանյութեր