Ադրբեջանցի ահաբեկիչ և մարդասպան Շահբազ Գուլիևը փորձել է ինքնահրկիզվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

7.jpeg

Ադրբեջանցի ահաբեկիչ և մարդասպան Շահբազ Գուլիևը, որը 2014 թվականին Արցախի Քարվաճառի շրջանում սպանել էր 17-ամյա Սմբատ Ցականյանին, Ալիևի վարչակազմի շենքի դիմաց փորձել է ինքնահրկիզվել։ Ահաբեկիչը կարծում է, որ իշխանությունները խաբել են իրեն, և պահանջել է ընդունել իր հաշմանդամությունը և թոշակ նշանակել։ Ոստիկանները կանխել են ահաբեկչի ինքնահրկիզման գործողությունը և նրան տարել են անհայտ ուղղությամբ, գրել է 1lurer.am-ը։

Այն բանից հետո, երբ Արցախը Գուլիևին արտահանձնեց Ադրբեջանին, ահաբեկիչը խոստովանեց, որ Քարվաճառ են գնացել Ադրբեջանի նախկին փոխվարչապետ Ալի Հասանովի հրահանգով, և այդ մասին նախապես տեղեկացվել է երկրի պաշտպանության նախարարությանը։

--00—ԶՀ