Արագածոտնի մարզում Mercedes-ը գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի եզրին․ կա 1 զոհ, 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի եզրին, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

--00—ԶՀ