Փաշինյանն ամեն բան անում է, որ 102-րդ ռազմաբազան և ռուս խաղապահները դուրս գան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Անհեթեթություն է, թե ՌԴ-ն խնդիր է դրել, որ ՀՀ-ն անդամակցի Ռուսաստան-Բելառուս միությանը: Հավաստի աղբյուրը մինչ Պրահա մեկնելը, ՌԴ-ի մասին կեղծիք գրելով, նպատակ ունի ասել՝ Ալիև և Էրդողան, ձեր ասածն արել եմ, տեր կանգնեք ինձ: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:
Գեղամյանի խոսքով, եթե, Պրահայի հայտարարության համաձայն, քաղաքացիական առաքելություն տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանին, Ադրբեջանը սադրանքի կդիմի և եթե խաղաղարար ուժերի կյանքին ու անվտանգությանը սպառնալիք լինի, ՆԱՏՕ-ից ռազմական ստորաբաժանումներ կուղարկվեն, իսկ քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, թուրքական բանակը կտեղակայվի և մեծ ընդհարում կլինի:
«Հավաքական Արևմուտքի երազանքն է, որ ՌԴ հարավային սահմանում երկրորդ ռազմաճակատ բացվի․ չպետք է թույլ տալ: Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ամեն բան անում է, որ 102-րդ ռազմաբազան և ռուս խաղապահները ԼՂ-ից դուրս գան»,- ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ