Աշտարակ-Ուջան ճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

․

Հոկտեմբերի 7-ին, ժամը 17։14-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա․ Հ․-ն  (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին և Ա․ Հ․-ին (ծնված 1985 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

--00--ԱՀ