Ոսկեվազի համայնքապետարանի մոտ բախվել են «Opel» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները. կա 1 զոհ, 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

վթար

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:35-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական-Ոսկեվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղի համայնքապետարանի մոտակայքում բախվել են «Opel» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 4 ուղևոր և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել շտապօգնության մեքենային։

--00—ԼՄ