Բերդ համայնքի ղեկավարը վերադարձել է իր պարտականությունների կատարմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

նկար

Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը վերադարձել է իր պարտականությունների կատարմանը: Այս մասին տեղեկանում են համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Ընտրություններին քարոզչության դրդելու փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել էին Բերդ համայնքի ղեկավարի տեղակալն ու ևս 3 անձ, քրեական գործով էր անցնում նաև հենց Հարություն Մանուչարյանը:

Դաշինքի համայնքապետի թեկնածու Հարություն Մանուչարյանը, որը Բերդի գործող համայնքապետն է, ընտրության օրը կալանավորված էր:

Հոկտեմբերի 7-ին Մանուչարյանը հայտնել էր, որ որոշում է կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իր մանդատից, բայց ոչ երբեք այն պարտականություններից և պարտավորություններից, որոնք  ստանձնել է և  խոսք տվել իրականացնել:

--00—ԼՄ