Միհրան Պողոսյանի գործը հասավ դատարան. բռնագանձման ենթակա գումարը 1.3 մլն դոլար է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ֆդ

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցն ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ։ Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը։

Դատախազությունից ուղարկված հայցադիմումը մակագրվել է դատավոր Աշխեն Ղարսլյանին։

Դատարանում` Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ, առաջիկայում կմեկնարկի Միհրան Պողոսյանից ու նրա հետ փոխկապակցված ևս 7 անձից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատավարությունը։

Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի համաձայն` նախկին պաշտոնյան ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում 568 830 000 մլն դրամի կամ շուրջ 1.3 մլն դոլարի չարաշահում է կատարել` հարկեր չվճարելով։ Իսկ հետոայդ գումարները «լվացել է» իր հետ կապված ընկերությունների միջոցով` դրանք ձևակերպելով որպես փոխառություններ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ԻԴ