Իրանը պատրաստ է ստանձնել Բաքվի եւ Երեւանի միջեւ միջնորդի դերը․ Իրանի նախկին արտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

․

Թեհրանը պատրաստ է ստանձնել Բաքվի եւ Երեւանի միջեւ միջնորդի դերը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։

«Իրանի կողքին գտնվող տարբեր շրջաններից առանձնահատուկ նշանակություն ունի Անդրկովկասը։ Այս առումով մեր հարեւանների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ մենք ավելի զգայուն ենք եւ ուշադիր»,-ընդգծել է Վելայաթին։

Նրա խոսքով՝ երկրների միջեւ խաղաղության հաստատման չափազանց կարեւոր գործոններից մեկը հայտնի պատմական սահմանների պահպանումն է։

«Որեւէ երկրի կողմից հարեւան երկրի սահմանների ցանկացած խախտում առաջացնում է լարվածության աճ այս տարածաշրջանում եւ հրահրում տեղային պատերազմներ, որի առաջին արդյունքը սադրիչ երկրների, օրինակ՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ներկայությունն է՝ իրավիճակն իրեն ձեռնտու կերպով կարգավորելու պատրվակով»,-հավելել է Իրանի նախկին արտգործնախարարը։

--00--ՀԱ