Ուժեղացված ծառայություն Արմավիրում. հայտնաբերվել են ատրճանակ, փամփուշտներ, թմրանյութեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, համայնքային ոստիկաններն ու պարեկապահակետային դասակի ծառայողները, համագործակցելով Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ, բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն, որի շրջանակներում հաջողությամբ իրացրել են նաև օպերատիվ տեղեկություններ։

Ծառայության ընթացքում հայտնաբերվել , ձերբակալվել ու ոստիկանության Արմավիրի բաժին բերման են ենթարկվել մի խումբ անձինք։ Նրանց խուզարկություններով հայտնաբերվել են կաթուցիչներ ու մարիխուանայի նմանվող տարբեր քաշի զանգվածներ։ Ընդհանուր առմամբ՝ ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է 17 գրամից ավելի մարիխուանա։ Դեպքերի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, կատարվել են խուզարկություններ։ Հայտնաբերվել են ատրճանակ ու փամփուշտներ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱՀ