Մեկ ամիս ունենք թույլ չտալու, որ պայմանագիրը ստորագրեն, Պրահայի հանդիպումից հետո լույսի շող չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Արցախը բարդ իրավիճակում է հայտնվել, գործող իշխանության հանդեպ վստահություն չկա, իսկ իշխանություն փոխելն էլ վտանգավոր է, հնարավոր է ադրբեջանցիներն այդ հանգամանքն այնպես օգտագործեն, որ մենք զրկվենք Արցախում իշխանություն ունենալու հնարավորությունից:

Պետք է խելամիտ ու ճկուն լինել, ստիպել այս իշխանությանը, որ այդ պայմանագիրը չստորագրի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը:

Տոնոյանի համոզմամբ, ժողովուրդը կարող է կանխել խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ այն  ավելի մեծ խնդիրներ է առաջացնելու. «Պրահայից հետո լույսի շող անգամ չեմ տեսնում, ընդամենը մեկ ամիս ունենք՝ ամեն ինչ անելու, որ թույլ չտանք այդ պայմանագիրը ստորագրվի: Ժողովուրդը պետք է հասկանա, որ Նիկոլը այդ պայմանագիրը ստորագրի, թե ոչ՝ պատերազմ լինելու է»,- ընդգծեց Տոնոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ