ԱՄՆ պետդեպարտամենտը պահանջել է հետաքննել ռազմագերիների հանդեպ կատարված բռնությունները 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

վբ

ԱՄՆ պետդեպարտամենտը խոր անհանգստություն է հայտնել սեպտեմբերի 12-14-ին ռազմագերիների հանդեպ կատարված բռնությունների նոր հաղորդումների առնչությամբ։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի Բյուրոյի թվիթերյան միկրոբլոգում։

«Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն լիարժեք և օբյեկտիվ քննության արդյունքում։ Հոկտեմբերի 4-ին Բաքվի կողմից 17 հայ ռազմագերիների վերադարձը զգալի և դրական քայլ էր: Լիակատար և անաչառ հետաքննությունը պետք է պատասխանատվության ենթարկի մեղավորներին։»,- նշվել է հաղորդագրությունում։

--00—ԻԴ