ՀՀ ՔԿ 3 պաշտոնյա աշխատանքից ազատվել է ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքերով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

քկ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում քննարկվել են ինքնավար պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց նկատմամբ, քրեադատավարական նորմերի և ներքին կարգապահական կանոնները խախտելու հիմքով, «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ` Քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունները:

Հիշյալ հանձնաժողովի որոշումների հիման վրա ինքնավար պաշտոն զբաղեցնող երեք անձ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

--00—ԼՄ