ՌԴ խորհրդատվությամբ նախատեսվող Խաղաղության պայմանագիրը և սահմանազատումն առանձին քննարկման թեմաներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ՌԴ խորհրդատվությամբ նախատեսվող Խաղաղության պայմանագիրը և սահմանազատումն առանձին քննարկման թեմաներ են։ Այս մասին Աստանայում անցկացվող ԱՊՀ անդամ երկրների գագաթնաժողովի ընթացքում նախատեսված ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպման ժամանակ նշեց Սերգեյ Լավրովը։

«Միջոցառումներ են լինում տարբեր ոլորտներում։ Սա մեզ թույլ է տալիս միջազգային հանդիպումների շրջանակում շփումներ իրականացնել տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ մեր մտերիմ բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուրջ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների համատեքստում։

Այս հայտարարությունները, որոնք ստորագրվել են ամենաբարձր մակարդակով, հիմք են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բոլոր ասպեկտների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատմանը։», -հավելեց Լավրովը։ Վերջինս նշեց նաև, որ առանձին թեմա է խաղաղության պայմանագրի բանակցությունները՝ ի լրումն տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին համաձայնագրերի, սահմանազատման մասին՝ ռուսական կողմի խորհրդատվական աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ հանձնաժողովի ստեղծման միջոցով: