Էրդողանը հայտարարել է, թե իբրև «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրներ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում կիսվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ իր կարծիքով, գրում է Anadolu գործակալությունը։

Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպման շրջանակում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Նեղ կազմով հանդիպել ենք Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Հունգարիայի վարչապետ Օրբանի մասնակցությամբ»,- ասել է Էրդողանը։

Նա նաև ասել է, թե հանդիպում են անցկացրել պատվիրակությունների մասնակցությամբ, և որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրներ չի տեսնում։

--00—ԼՄ