72 տարեկան հասակում մահացել է Հարի Փոթերի մասին կինոշարքի Հագրիդի դերակատարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

72 տարեկան հասակում մահացել է Հարի Փոթերի մասին կինոշարքում Հագրիդին մարմնավորած դերասան Ռոբի Քոլթրեյնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Բի-բի-սի»-ն, շոտլանդացի աստղը, ում իսկական անունն է Էնթոնի Ռոբերտ ՄակՄիլլան, արժանացել է OBE մրցանակի 2006 թվականին: Դերասանը մահացել է Շոտլանդիայի Ֆոլկիրքի մոտ գտնվող հիվանդանոցում:

--00--ԱՀ