Մեսրոպ Մակյանը նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր. հրամանագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ԲԴԽ դատավոր-անդամ Մեսրոպ Մակյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով ԲԴԽ հոկտեմբերի 13-ի առաջարկությունը, այսօր՝ հոկտեմբերի 17-ին ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 13-ի ԲԴԽ-98-Ո-301 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ ՄԱԿՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր»,- նշված է հրամանագրում։

--00—ԼՄ