ԱՀ նախագահը ԱԺ քաղաքական ուժերին է ներկայացրել ՀՀ իշխանությունների հետ քննարկումների մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

սս

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել հանդիպում ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների և անցած շաբաթ Երևանում ՀՀ իշխանությունների հետ քննարկումներին մասնակցած պատվիրակության անդամների միջև։

 Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Ներկայացվել են հանդիպումների մանրամասները, նշվել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակում շարունակել քաղաքական խորհրդակցությունները ՀՀ և ԱՀ տարբեր կառույցների միջև։

Քննարկումները կշարունակվեն վաղը հրավիրված ԱՀ կառավարության նիստում և ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում։

  --00—ԱՊ