Արդշինբանկը հաճախորդներին առաջարկում է Visa Digital թվային քարտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ը

Ակտիվ զարգացնելով թվային բանկինգը` Արդշինբանկը իր հաճախորդներին է ներկայացնում հերթական նորույթը՝ Visa Digital թվային վճարային քարտը։ Թվային քարտը տրամադրվում է օնլայն, իր ֆունկցիոնալությամբ նման է պլաստիկ քարտին, բայց ավելի կատարելագործված է: Հաճախորդները կարող են թվային քարտ պատվիրել առանց բանկ այցելելու՝ օգտագործելով միայն Արդշինբանկի բջջային հավելվածը:

Թվային քարտը հասանելի է 3 արժույթով՝ դրամ, դոլար, եվրո և քարտապաններին հնարավորություն է տալիս.

-          Կատարել օնլայն վճարումներ

-          Գրանցել քարտը Apple Pay-ում կամ ArdshinPay-ում և կատարել անհպում վճարումներ անմիջապես հեռախոսով՝ անհպում վճարումներ ընդունող բոլոր POS տերմինալներում

-          Իրականացնել ցանկացած բանկային գործարք բացի կանխիկացումից. փոխանցել գումար սեփական հաշիվների միջև կամ այլ հաճախորդների ընթացիկ և քարտային հաշիվներին, համալրել ավանդ, վճարել կոմունալները, գույքահարկը, ՃՈ տուգանքներ և պետական այլ վճարումներ:

-          Օգտվել Visa Gold քարտապաններին հասանելի արտոնություններից, զեղչերից և քեշբեքերից: 

«Մենք ուրախ ենք նոր սերնդի թիրախային խմբի մեր հաճախորդների համար անգամ ամենահեռավոր մարզերում հասանելի դարձնել թվային քարտի ծառայությունը: Visa Digital քարտով հնարավոր է անկանխիկ և օնլայն գնումներ կատարել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային խանութներում - նշում է Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը: 

Ակցայի շրջանակում հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 17-ը Արդշինբանկում թվային քարտի տրամադրումը կլինի ընդամենը 1 ՀՀ դրամ:

Թվային քարտերի սպասարկման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ https://bit.ly/3OPkoS6: Արդշինբանկ մոբայլ հավելվածը կարող եք ներբեռնել այս հղմամբ՝ iOS | Android

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: