Ռուբեն Վարդանյանն ու Արտակ Բեգլարյանը արդյունավետ հանդիպում են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

,

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրում է․

«Հերթական արդյունավետ աշխատանքային հանդիպումն ունեցա Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ: Նա Արցախի այն գործիչներից է, որն իր ողջ գործունեությունը նվիրել է Արցախի պետականության կայացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, և իր երկրի ճակատագիրը համարում է իր սեփական ճակատագիրը:

Մեր ժողովրդի ամենաարժեքավոր ռեսուրսը մարդն է, ու մեր հայրենիքի համար այս բարդ իրավիճակում կարևոր եմ համարում բոլոր կարող ուժերի միավորումն ու նրանց ներուժի լիարժեք օգտագործումը»:

--00--ԱՀ