Արևմուտքի ջատագով լինել նշանակում է հրաժարում Արցախից ու ՀՀ դնել թուրք-նատօական տիրապետության տակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

գ

Արեւմտամոլներ, ի՞նչ կա,ո՞նց եք…ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

800 հեկտարի համար մարմնի տարբեր մասեր ճղողներ,դուք ինչպե՞ս եք..
Բան չունե՞ք ասելու:

Ձեր սիրելի ու պաշտելի Արեւմուտքի ներկայացուցիչ, ԱՄՆ կոնգրեսմենը՝ Դեյվիդ Փրայսը, հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ ունենալով ինչ-որ ավտոնոմիա։

Ձեն հանեք, խոսեք: Ասում է՝ Արցախը Ադրբեջանի կազմում է մնալու։
Ու՞ր մնաց բա ձեր հայրենասիրությունը,Վիլսոնը,Փելոսին…

Թե՞ ասողը պիտի ռուս լինի կամ նախկին, որ «ֆաս» հրամանով հարձակվեք։
Արեւմուտքն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, ինչպես Թուրքիան։

Հետեւաբար, Արեւմուտքի ջատագով լինել նշանակում է հրաժարում Արցախից ու Հայաստանը դնել թուրք-նատօական տիրապետության տակ։
Իսկ դա չի լինելու, ի հեճուկս նիկոլիստների, սորոսիստների ու նատօա-թուրքիստների»,-գրել է նա։

--00—ԻԴ