Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 118

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Nikol-1-4.jpg

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020թ. բռնկված կորոնավիրուսի համավարակի պատճառով օրվա իշխանության ու, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական բարեփոխումների քողի ներքո Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու նպատակները հօդս ցնդեցին: Թեեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Թովմասյանին, այնուամենայիվ, զրկեց ՍԴ նախագահի պաշտոնից, բայց ՍԴ անդամությունից հեռացնելու մեխանիզմներ այդպես էլ չգտավ: Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանին Սերժ Սարգսյանի դրածո ու լատենտ հանրապետական էր համարում եւ որեւէ կերպ չէր պատրաստվում հանդուրժել, որ ՍԴ-ում կարող է դե յուրե անդամակցությունը դադարեցրած, բայց դե ֆակտո կուսակցական անձ լինել:

Նույն Նիկոլ Փաշինյանը, սակայն, այժմ որեւէ խնդիր չի տեսնում, ավելին՝ գուցե ողջունում է, որ բոլորովին վերջերս կուսակցականի կրծքանշանի արժանացած Կարեն Անդրեասյանը, որ, իր խոսքերվ, ոգեշնչվում է Փաշինյանի լուսանկարից, կարող է Բարձրագույն դատական խորհրդում հայտնվել, ավելին՝ նախագահել Բարձրագույն դատական խորհուրդը:

Բայց հանուն արդարության նշենք, որ, ի տարբերություն Անդրեասյանի, որ կարեւոր որոշումներ կայացնելուց առաջ ակնդետ նայում է Փաշինյանի՝ իր աշխատասենյակի պատից կախված լուսանկարին, Թովմասյանը գոնե արտաքուստ ՍԴ նախագահ եղած ժամանակ անձի ֆետիշացմամբ չէր զբաղվում:

Արձանագրենք նաեւ, որ իրավապահ համակարգի ոչ կուսակցական լինելու մասին մանիպուլյատիվ հայատարարություններով Փաշինյանը նորից ու նորից ստել է:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԶՀ