Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն փաստաթղթերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

․

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևին:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ զարգացումները՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի համատեքստում, արցախյան  հիմնախնդիրը, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր։

Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հանրապետական կուսակցության դիրքորոշումները նշված հարցերի վերաբերյալ։

Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում։

--00--ԱՀ