Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

․

Թուրքիայում մեկնարկել են «Eternity-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որին մասնակցում են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինվորականները։

«Զորավարժությունների ընթացքում ռազմավարական նշանակության տարածաշրջանային տնտեսական նախագծերի պահպանությանն ուղղված խնդիրներ են իրականացվելու»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում։

Երեք երկրների զինված ուժերի փոխգործակցության ամրապնդման և փոխգործակցության ապահովման նպատակով անցկացվող միջազգային զորավարժությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 28-ը։

--00--ԱՀ