«Սա մեծ հույս է ներշնչում». Վրաստանի վարչապետը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար

Մուխրանիում Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին հայտնում է իր լիակատար պատրաստակամությունը՝ խթանելու խաղաղ քաղաքականությունը և ողջունում է Ալիևի՝ Հարավային Կովկասում եռակողմ քննարկումների ձևաչափ ստեղծելու գաղափարը։

«Սա մեծ հույս է ներշնչում»,-հայտարարել է Վրաստանի վարչապետը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցությունների մեկնարկին։

Նա նաև նշել է, որ Թբիլիսիի առաջարկած խաղաղ հարևանության նախաձեռնությունը նպատակ չունի փոխարինելու գոյություն ունեցող ձևաչափերին կամ խոչընդոտելու դրանց։

--00—ԼՄ