Երևանին և Մոսկվային գժտեցնելու փորձերը չեն պսակվի հաջողությամբ. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ՌԴ ԱԳՆ եվրոպական երկրներ դեսպանատներ

Արտաքին ուժերի փորձերը՝ գժտեցնել Ռուսաստանին և Հայաստանին, չեն պսակվի հաջողությամբ, Մոսկվան մտադիր է ապագայում ևս շարունակել զարգացնել ռազմավարական փոխգործակցությունը Երևանի հետ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Համոզված ենք, որ արտաքին ուժերի ջանքերը՝ գժտեցնել Մոսկվային և Երևանին, չեն պսակվի հաջողությամբ: Մենք տրամադրված ենք ամրապնդել ռազմավարական դաշնակցային փոխհարաբերությունները  Հայաստանի հետ, ինչը թույլ կտա համատեղ հաղթահարել առկա մարտահրավերները», - ասել է Զախարովան:

--00--ԱՀ