Հնդկական զենքերը կիրառելու համար մեզ անգլերեն խոսող սպաներ են պետք. Իրանի դռոնները շատ օգուտ չեն տա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հնդկական զենքերը կիրառելու համար մեզ անգլերեն խոսող սպաներ են պետք. Իրանի դռոնները շատ օգուտ չեն տա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի համոզմամբ, հնդկական և իրանական զինատեսակները ժամանակավորապես կարող են սպասարկել ՀՀ զինված ուժերի կարիքները։

Նրա կարծիքով, ներկայումս այդ զենքերը անհրաժեշտություն են, քանի որ այլընտրանք չկա։

Հովհաննիսյանի պնդմամբ, երկարաժամկետության առումով հայկական բանակը պետք է հիմնվի ամերիկյան մոդելի վրա, քանի որ ներկայումս ռազմական գիտությունը ամերիկյան է։

--00—ԱՊ