ԵԱՀԿ փաստահավաք աշխատանքային խումբը եղել է ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

12

Հոկտեմբերի 25-ին ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ այցելել են Վարդենիսի համայնքապետարան:

Այս մասին հաղորդում է Գեղարքունիքի մարզպետարանը:

ԵԱՀԿ փաստահավաք աշխատանքային խումբը եղել է նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Կուտական, Սոթք, Վերին Շորժա, Այրք և Նորաբակ բնակավայրեր, տեղում ծանոթացել թշնամու ագրեսիվ գործողությունների հետևանքներին և մարզի սահմանային հատվածներում ու բնակավայրերում տիրող իրավիճակին։

--00—ԻԴ