Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Երևան-Բաքու հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի հետ քննարկել է Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Հեռախոսազրույց ունեցա պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ կարգավորման գործընթացի և խաղաղության ջանքերի հեռանկարների վերաբերյալ։

Վերահաստատեցի տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու՝ իմ երկրի հանձնառությունն ու լիակատար պատրաստակամությունը»,- թվիրթերյան միկրոբլոգում գրել է Բայրամովը։

--00—ԼՄ