«Լինելով ուրուգվայցի՝ մանկուց երազել եմ ծանոթանալ Հայաստանին»․ Նատալիա Օրեյրան համերգ կտա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Օրեյրա

«Վայրի հրեշտակը» սիրված հեռուստանովելից հանրությանը հայտնի դարձած ուրուգվայցի դերասանուհի, երգչուհի Նատալիա Օրեյրոն երևանյան մենահամերգին վեց անգամ փոխելու է հագուստը: Նա ներկայանալու է գալակտիկայի թագուհու կերպարով, ով կորցնում է այն  և նորը փնտրում: Ըստ բեմադրության` Օրեյրոն իր տիեզերանավով մոտենում է Երկիր մոլորակին ու սիրահարվում այն գեղեցկությանը, որ տեսնում է այնտեղ:

«Լինելով ուրուգվայցի՝ մանկուց երազել եմ ծանոթանալ Հայաստանին: Կարծում եմ՝ միասին կուրախանանք և լավ ժամանակ կանցկացնենք: Մեծ անհամբերությամբ եմ սպասում հայ հանդիսատեսի հետ ծանոթությանը նշել է  Օրեյրոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանում երգչուհու մենահամերգը տեղի կունենա ապրիլի 7-ին` Մայրության և գեղեցկության տոնին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ըստ աղբյուրի՝ երգչուհին բեմ կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Բեմում տեղադրված էկրաններին կցուցադրվեն հատուկ այդ շոուի համար ստեղծված տեսապատկերներ: 

Հնչելու են Cambio dolor, Me muero de amor, Rio de la Plata, Tu veneno, Que digan lo que quieran, Gitano Corazón, Estamos todos solos, Valor, United by love երգերն ու այլ գործեր: