Լեռնային Ղարաբաղի հարցում ռուսական ծրագիրը մեզ համար ընդունելի է. Փաշինյանը՝ Պուտինին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Լեռնային Ղարաբաղի հարցում ռուսական ծրագիրը մեզ համար ընդունելի է: Այս մասին այսօր ՌԴ Սոչի քաղաքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված առանձին քննարկման ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լեռնային Ղարաբաղի հարցում ռուսական ծրագիրը մեզ համար ընդունելի է» - նշեց Փաշինյանը՝ շարունակելով, որ Հայաստանի համար կարևոր է նաև անվտանգային խնդիրը, մասնավորապես, որպեսզի ադրբեջանական զորքերը դուրս գան մեր սուվերեն տարածքից, ինչպես նաև ԼՂ այն հատվածից, որը գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում։

Հիշեցնենք՝ այսօր Սոչիում տեղի կունենա նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ