ԿԸՀ նախագահը Բիշքեկում ներկայացրել է ՀՀ ընտրողների նույնականացման էլեկտրոնային համակարգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

1

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը Բիշքեկում կայացած «Ընտրական առաջարկությունների կատարման լավ պրակտիկան» կլոր սեղանին քննարկմանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ընտրողների նույնականացման էլեկտրոնային համակարգը։

Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ-ն։

Հովակիմյանը հիշեցրել է, որ ընտրողների նույնականացման սարքավորումները (VAD) ներդրվել են 2016 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքի պահանջով: Սարքերն առաջին անգամ կիրառվել են 2017 թվականի խորհրդարանական հերթական, այնուհետև 2018 և 2021 թվականների արտահերթ ընտրություններում։ 2018-ից սկսած դրանք կիրառվում են նաև ՏԻՄ ընտրություններում։

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 26-ից 27-ը աշխատանքային այցով գտնվել են Բիշքեկում (Ղրղզստանի Հանրապետություն): ԿԸՀ անդամներին հրավիրել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Մատեո Մեքաչին։

Քննարկմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Ուզբեկստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Ալբանիայից և իհարկե հյուրընկալ երկրից՝ Ղրղզստանից։

--00—ԻԴ