95-ամյակը՝ առանց աշխարհահռչակ շանսոնյեի․ համերիգին ներկա կլինի Նիկոլա Ազնավուրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

«Քեզ համար, Հայաստա՛ն»․ մեծանուն շանսոնյեի հիշատակին նվիրված համերգի խորագիրն է․ այն տեղի կունենա մայիսի 26-ին։

Համերգի կազմակերպիչներն են «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը, «Արմցենտր» ընկերությունը։ Համերգի ներկա է լինելու նաև շանսոնյեի որդին տիկնոջ հետ։

Երկու տարի առաջ՝ Ազնավուրի 93-ամյակին նվիրված համերգին, ներկա էր նաև մեծն շանսոնյեն։ Այս անգամ ևս Ազնավուրի երգերը կհնչեն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, միայն թե նրա բացակայությամբ։