Լուկաշենկոն տարակուսել է, թե ինչու է հայ-ադրբեջանական սահմանը դիտարկում ԵՄ-ն ու ԵԱՀԿ-ն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

316e8212bfa8966d12eeb834f9a484e3.jpg

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ տարակուսել է, թե ինչու են հայ-ադրբեջանական սահմանը դիտարկում է Եվրոպական միության և ԵԱՀԿ-ի առաքելությունները։ Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունն իր տելեգրամյան էջում։

«Գնում է հստակ խաղ։ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է։ Ինչու՞ այնտեղ ներքաշեցին Եվրոպական միությանը, ինչու՞ են քարշ տալիս այնտեղ ԵԱՀԿ-ին։ Հասկանալի է, չէ՞, թե ինչու։ Ի՞նչ են նրանք այնտեղ անելու, եթե արդեն կա միջնորդ», - ասել է նա։

--00—ԶՀ