Ստեփանակերտում անցկացրինք Արցախի զարգացման առաջին ռազմավարական նիստը. Ռուբեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

գֆ

Վերջերս Ստեփանակերտում անցկացրինք Արցախի զարգացման առաջին ռազմավարական նիստը։ Այս  մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Վարդանյանը, որը նոյեմբերի սկզբին կզբաղեցնի Արցախի պետնախարարի պաշտոնը:

«Վերջերս Ստեփանակերտում անցկացրինք Արցախի զարգացման առաջին ռազմավարական նիստը։ «Մե՛նք ենք մեր սարերը» Տարածքային զարգացման գործակալության միջոցառմանը մասնակցեցին աշխարհի տարբեր ծայրերում իրենց գործում մեծ հաջողությունների հասած հայեր՝ Արցախից, Հայաստանից և Սփյուռքից։ Նիստի նպատակն էր քննարկումների միջոցով ուրվագծել Արցախի համար ռազմավարական՝ անվտանգություն, ժողովրդագրություն, կրթություն, տնտեսություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն և ազգային

ինքնության ոլորտների առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները:

Նիստն անցկացվել է Արցախի կառավարության աջակցությամբ և յուրաքանչյուր բնագավառում արցախցի փորձագետների ակտիվ մասնակցությամբ։ Շատ ուրախ եմ, որ հնարավոր եղավ որպես մոդերատոր ներգրավել արցախցի երիտասարդներին. նրանք հիանալի աշխատանք կատարեցին։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին իրենց կարևոր ներդրումը ունենալու համար։ Ստացված բոլոր արդյունքները կկազմեն մեր առաջիկա գործողությունների ծրագրի հիմքը».- գրել է նա։

--00—ԻԴ