Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն․ Բլինքենի և Բայրամովի հետ հանդիպում է նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Միրզոյան Լավրով Թուրքիա

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ մի քանի օրից մեկնում է  ԱՄՆ։ Վաշինգտոնում հանդիպում է նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև:

«Այնտեղ կլինի իմ ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետաքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը», - ասել է նա:

--00—ԼՄ