Իսրայելն արկ է արձակել Սիրիայի ուղղությամբ. պատճառն առայժմ հայտնի չէ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

արկ

«ТАСС» գործակալությունը՝ հղում անելով սիրիական SANA գործակալությանը, տեղեկացնում է, որ Իսրայելն արկ է արձակել Սիրիայի ուղղությամբ, որն ընկել է հարավային Ալ-Կունեյտրա նահանգում: 

Ըստ գործակալության՝ արկակոծման հետևանքով խաղաղ բնակչության ու սիրիացի զինվորականների շրջանում զոհեր ու տուժածներ չկան, որևէ վնաս չի հասցվել: Արկն ընկել է Հոդր բնակավայրի մոտակայքում, որտեղ ռազմական դիրքերն են: Արկի արձակման պատճառն առայժմ հայտնի չէ:

Աղբյուրը նաև նշում է, որ այս տարածքում վերջին զինված միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա մայիսին: Այն ժամանակ Սիրիայի տարածքից իսրայելական դիրքերի գնդակոծությանն ի պատասխան Իսրայելի օդուժը հարվածել էր Խան Առնաբայում սիրիական բանակի դիրքերին: