Բաքուն Երևանի հետ բանակցությունները շարունակելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

247446.jpg

«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և կարծում է, որ Պրահայի և Սոչիի հանդիպումներից հետո խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտություն կա:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Վերջինս կրկին մեղադրել է հայկական կողմին, թե «Հայաստանի զինված ուժերն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքներից՝ հակառակ եռակողմ հայտարարության: Ականի վտանգը դեռ պահպանվում է»,- ասել է նա:

--00—ԶՀ