Փաշինյանը միջազգային խաղացողների ֆուտբոլի գնդակն է. Նաիրի Հոխիկյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Փաշինյանը միջազգային խաղացողների ֆուտբոլի գնդակն է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց լրագրող Նաիրի Հոխիկյանը։

Հոխիկյանի համոզմամբ, Սոչիի հայտարարության տեքստն իրոք վատն էր, բայց նրա կարծիքով,միգուցե դրակա՞ն է, որ այնտեղ Արցախի մասին խոսք չկար, այսինքն՝ եթե չեն խոսում, ուրեմն նաև խոսք չկա նրա՝ Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։

Հոխիկյանի պնդմամբ, Փաշինյանը հայրենիքը վաճառող ստախոս է, որի խոսքերին պետք չի լուրջ վերաբերվել։ Բանախոսը պնդեց, որ Զանգեզուրի միջանցքի թեման ամենևին էլ փակված չէ։

--00—ԱՊ