Թշնամին կրակել է Խրամորթ գյուղի ուղղությամբ, վնասվել է Ստեփանակերտի բնակչի տրակտորը․ Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

խրամորթ

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30 սահմաններում, թշնամին կրակել է Խրամորթ գյուղի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։

Դեպքն արձանագրվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի վարչական տարածքում գտնվող դաշտում։ Արձակված կրակահերթերի հետևանքով վնասվել է Ստեփանակերտի բնակիչ Կ. Մարտիրոսյանին պատկանող «Բելառուս» մակնիշի տրակտորը, քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Կրակահերթերի հետևանքով ամբողջությամբ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։

--00--ԱՀ