Վիճակագրական կոմիտեի նախագահին արձակուրդ է տրամադրվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

f6369feab7d010_6369feab7d051.thumb_.jpg

ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին տրամադրվել է 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի նոյեմբերի 21-25-ը ներառյալ: Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետը։

Ստեփան Մնացականյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը:

--00—ԶՀ