Իրանում ձերբակալվել են Փաշինյանի այցից ու սելֆիից զայրացած իրանաբնակ 29 ադրբեջանցներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Ոստիկանություն

Մարտի 2-ին աշխատավայրում ձերբակալվել է ակտիվիստ, ծագումով ադրբեջանցի Յուսիֆ Սալահշուրին, իսկ մարտի 1-ին ֆուտբոլային հանդիպումից հետո մարզադաշտից դուրս գալիս ձերբակալվել էր նաև 28 ադրբեջանցի, որոնց զայրացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան, նրա ջերմ ընդունելությունը։ Այդ մասին հայտնում է gunaz.tv-ին։

Իրանում բնակվող ադրբեջանցիներին զայրացրել էր նաև Թեհրանի «Արարատ» ակումբում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ «Արցախը Հայաստանն է, և վե՛րջ» գրությամբ պաստառի ֆոնին արված Նիկոլ Փաշինյանի սելֆին: Միջադեպի համար ադրբեջանցիները քննադատել էին Իրանի իշխանությանը։ 

Թավրիզի մարզադաշտում «Տրակտորսազի» ֆուտբոլային թիմի ադրբեջանցի երկրպագուներն ամբողջ խաղի ընթացքում Արցախի պատկանելիության մասին կարգախոսներ են վանկարկել և այրել ՀՀ դրոշը:

Տեսանյութեր

Live

Լրահոս