ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեն նիստ է անցկացրել տեսակոնֆերանսի ռեժիմով․ օրակարգը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

հապկ.jpg

ՀԱՊԿ ռազմական կոմիտեն նիստ Է անցկացրել տեսակոնֆերանսի ռեժիմով, քննարկել Է նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդումը: Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Նոյեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի Է ունեցել ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի նիստ: Դրան մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի եւ քարտուղարության ներկայացուցիչները», - ասել են գերատեսչությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Նիստի շրջանակներում տեղի Է ունեցել կարծիքների փոխանակում հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմա-քաղաքական իրադրության, նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելու միջոցների, ինչպես նաեւ միութենական դաշինքի պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ», - հավելել են ՌԴ ՊՆ-ում։

--00—ԼՄ