Արմեն Գևորգյանը կգործուղվի Ստրասբուրգ, ապա Բրյուսել, այնուհետև՝ Փարիզ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Արմեն Գևորգյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը գործուղման կմեկնի նախ Ստրասբուրգ, ապա Բրյուսել, այնուհետև՝ Փարիզ։ Նման կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և կառավարման հարցերի եվրոպական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու համար  Գևորգյանը նոյեմբերի 27-29-ը կմեկնի Ստրասբուրգ, իսկ Եվրոպական տարածաշրջանների վեհաժողովի և Եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումներին մասնակցելու համար՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Բրյուսել:

Ապա ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի և Հանուն առողջ միջավայրի կոնտակտային խորհրդարանականների ցանցի նիստերին մասնակցելու համար ընդդիմադիր պատգամավորը  դեկտեմբերի 1-4-ը կլինի Փարիզում։

--00--ԱՀ