«Պատիվ ունեմ» խմբակցության մոտեցումները եւ պլանները որեւէ փոփոխություն չեն կրել․ Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1124News

մամիջան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական գործիչ Հայկ Մամիջանյանը գրում է.

«ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի լրատվականներից մեկին տված հարցազրույցի կարճ տարբերակի տարածումը համացանցում առիթ է տվել որոշակի սխալ ընկալումների ձեւավորմանը։

Վերահաստատում եմ դեռեւս նախորդ լիագումար նիստերի ժամանակ արված իմ հայտարարությունը.

Մեկ տարի առաջ, երբ ձևավորվում էր ութերորդ գումարման ԱԺ-ն, մենք բազմիցս նշել ենք, որ պատգամավորական մանդատը մեզ համար հանդիսանում է բացառապես պայքարի գործիք, և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։

Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար: Իսկ ՀՀԿ-ն լինելով առաջամարտիկներից մեկը թե՛ փողոցային, թե՛ պառլամենտական պայքարի ձևաչափերում, բազմիցս ապացուցել է, որ Ազգային Ժողովում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են։

Ի համերաշխություն մեր ընդդիմադիր խորհրդարանական գործընկերներին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ներկա են գտնվել ԱԺ անցած լիագումար նիստերի հայտարարության ժամին:

Իսկ մեր խմբակցության մասնակցությունը ԱԺ քվեարկությանը պայմանավորված էր մեկ պարզ տրամաբանությամբ. Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող զարգացումները անխուսափելիորեն հանգրվանելու են Ազգային Ժողովում, ինչպես նաև Սահմանադրական դատարանում: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում պատգամավորական մանդատը հնարավորություն է տալիս պայքարի հավելյալ ճակատներ ապահովել:

«Պատիվ ունեմ» խմբակցության մոտեցումները եւ պլանները որեւէ փոփոխություն չեն կրել։

--00--ԱՀ